Գլխավոր էջCLP / ARS • Արժույթ
add
CLP / ARS
Նախորդ փակումը
1,62
Շուկայի նորություններ
Չիլիական պեսո․ մանրամասներ
Չիլիական պեսոն Չիլիի Հանրապետության տարադրամն է։ Հաստատագրվել է 1817 թվականին, Չիլիում դրամանիշների տասնորդական սիստեմի ընդունման հետևանքով և Չիլիի Հանրապետության առաջին «պեսո» դրամանիշը թողարկվեց մետաղադրամի տեսքով, նույն թվականին, Սանտյագոյի դրամահատարանից, թեև դեռ որոշ ժամանակ շրջանառության մեջ էր մնում նախկին ռեալը ։ Այդ ժամանակ տասնորդական սիստեմը դեռ չէր արմատավորված և օգտագործվում էր հին համակարգը. 1 պեսոն հավասար էր 8 ռեալին։ Միայն 1835-ին վերջնականապես ուժի մեջ մտավ նոր համակարգը.
10 սենտավո = 1 դեսիմո
10 դեսիմո = 10 պեսո
10 պեսո = 1 կոնդոր WikipediaԱրգենտինական պեսո․ մանրամասներ
Արգենտինական պեսո, Արգենտինա պետության արժույթ։ Բաղկացած է 100 սենտավոյից։ ISO 4217 կոդ, հապավումը ARS. Նախկինում Արգենտինայի արժույթը կոչվում էր նաև «պեսո», այժմ պեսոյի նախկին թողարկումներն այլ անվանումներ ունեն ։ Արգենտինայի ժամանակակից արժույթը ներդրվել է այն բանից հետո, երբ ավստրալը վերացավ 1992 թվականին։ Պեսոյի փոխարժեքը 2002-2008 թվականներին ԱՄՆ դոլարի նկատմամբ տատանվել է 3 պեսոյի շուրջ, 2009-2011 թվականներին եղել է մոտ 4 պեսո, 2015 թվականի վերջին կազմել է մոտ 10 պեսո մեկ դոլարի դիմաց։ Պեսոյի փոխարժեքը պահպանելու համար Կենտրոնական բանկի կողմից պարբերաբար ԱՄՆ դոլարի գնումներ են եղել։
Շրջանառության մեջ կան 1000, 500, 200,100, 50, 20, 10 պեսո անվանական արժեքներով թղթադրամներ, 1, 2, 5 և 10 պեսո անվանական արժեքներով մետաղադրամներ, ինչպես նաև 50, 25, 10, 5 և 1 ցենտ արժողությամբ մետաղադրամներ։ Wikipedia