Գլխավոր էջILS / ARS • Արժույթ
add
ILS / ARS
Նախորդ փակումը
454,55
Շուկայի նորություններ
Իսրայելի նոր շեկել․ մանրամասներ
Նոր իսրայելական շեկել կամ Նոր շեկել, Իսրայելի դրամական միավորի լրիվ անվանումը, որը շրջանառության մեջ է 1985 թվականի սեպտեմբերի 4-ից մինչ օրս։ Մեկ շեկելը հավասար է 100 ագորի։ Մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Արժույթների համառուսական դասակարգչում կոչվում էր շեկել։
Նոր շեկելը շրջանառվում է նաև Պաղեստինի ինքնավարությունում։
Արժույթի նշանակումներ
ש"ח,
NIS,
ILS՝ ISO 4217 ստանդարտի համաձայն։
Նոր շեկելի խորհրդանիշի նշանակությունը` ₪ եբրայերեն ש և ח տառերի միացումն է։ WikipediaԱրգենտինական պեսո․ մանրամասներ
Արգենտինական պեսո, Արգենտինա պետության արժույթ։ Բաղկացած է 100 սենտավոյից։ ISO 4217 կոդ, հապավումը ARS. Նախկինում Արգենտինայի արժույթը կոչվում էր նաև «պեսո», այժմ պեսոյի նախկին թողարկումներն այլ անվանումներ ունեն ։ Արգենտինայի ժամանակակից արժույթը ներդրվել է այն բանից հետո, երբ ավստրալը վերացավ 1992 թվականին։ Պեսոյի փոխարժեքը 2002-2008 թվականներին ԱՄՆ դոլարի նկատմամբ տատանվել է 3 պեսոյի շուրջ, 2009-2011 թվականներին եղել է մոտ 4 պեսո, 2015 թվականի վերջին կազմել է մոտ 10 պեսո մեկ դոլարի դիմաց։ Պեսոյի փոխարժեքը պահպանելու համար Կենտրոնական բանկի կողմից պարբերաբար ԱՄՆ դոլարի գնումներ են եղել։
Շրջանառության մեջ կան 1000, 500, 200,100, 50, 20, 10 պեսո անվանական արժեքներով թղթադրամներ, 1, 2, 5 և 10 պեսո անվանական արժեքներով մետաղադրամներ, ինչպես նաև 50, 25, 10, 5 և 1 ցենտ արժողությամբ մետաղադրամներ։ Wikipedia