Jump to Content

Իմացեք, թե երբ, որտեղ և ինչպես ենք մենք համայնապատկերներ հավաքում

Դիմավորեք Street View-ի գունագեղ սարքավորումները և իմացեք, թե ինչպես ենք մենք հավաքում 360° պատկերները՝ աշխարհի քարտեզը հարստացնելու համար։

sv-how-it-works

Լուսանկարների աղբյուրները

Street View-ի լուսանկարները ստեղծվում են Google-ի և մեր օգտատերերի կողմից։

Մեր բովանդակությունը
Հեղինակային բովանդակություն

Մեր բովանդակությունը

Google Street View պատկեր Պետրայից, Հորդանան

«Google Քարտեզներ» կամ «Street View» պատկերակը կամ անվանումը վկայում է այն մասին, որ տվյալ պատկերը Google-ն է ստեղծել: Պատկերներում առկա բոլոր դեմքերն ու համարանիշերը ավտոմատ կերպով քողարկվում են։

Հեղինակային բովանդակություն

Google Street View պատկեր, Ֆեդերիկո Դեբետո, քարտեզներ, Զանզիբար

Եթե բովանդակության հեղինակը օգտատեր է, լուսանկարի վրա տեղադրվում է նրա հաշվի անունով հղումը և, որոշ դեպքերում, պրոֆիլի նկարը:

Որտեղ ենք այս ամիս

Մենք վարում ենք և տեսանկարահանում ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով պատկերներ, որոնք ընդլայնում են ձեր փորձառությունը և օգնում բացահայտել աշխարհը։ Եթե ուզում եք ողջունել մեր թիմին, իմացեք այստեղ, թե երբ են նրանք լինելու ձեր կողմերում։

Date District

Եղանակային պայմաններից, ճանապարհային աշխատանքներից և այլ հանգամանքներից կախված՝ որոշ վայրեր մեր մեքենաների համար կարող են անհասանելի լինել, և ըստ այդմ կարող են փոփոխվել նկարահանումների ժամկետները։ Նաև ուշադրություն դարձրեք, որ երբեմն քաղաքը նշելով՝ նկատի ենք ունենում նաև մոտակա ավելի փոքր քաղաքներն ու գյուղերը։

Թիմ, որը պատրաստ է բացահայտելու աշխարհի հրաշալիքները

Մենք այցելել ենք աննկարագրելի վայրեր բոլոր յոթ մայրցամաքներում և դեռ ավելին ենք հրապարակելու։ Նախքան ճանապարհ ընկնելը մենք հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ տեղանքի ռելիեֆը, բնակլիմայական պայմանները և բնակչության խտությունը, որպեսզի պատշաճ թիմ հավաքենք և կատարյալ պատկերներ ստանանք։

Street View ավտոմեքենա

Street View ավտոմեքենա

Street View ավտոմեքենան, որի տանիքին տեղադրված է տեսախցիկների համակարգը, մեր անենահայտնի սարքավորումն է պատկերների հավաքման համար։ Դրա օգնությամբ մենք կարողացել ենք նկարահանել ավելի քան 16 միլիոն կիլոմետր ամբողջ աշխարհում, նույնիսկ բանան ուտող ձի։
Trekker

Trekker

Շարժական տեսախցիկների այս համակարգը կարող է օգտագործվել որպես ուսապարկ կամ ամրացվել ավտոմեքենայի տանիքին, ձնագնացին կամ մոտոցիկլին։ Դրա օգնությամբ մենք կարողանում ենք նկարահանել նեղ փողոցներում կամ այնպիսի վայրերում, որտեղ միայն ոտքով է հնարավոր տեղաշարժվել, ինչպես Մաչու Պիկչուում ինկերի միջնաբերդը։

Քարտեզների կենդանացում

Պատկերները հավաքելուց հետո այժմ ժամանակն է ցուցադրելու դրանք ձեր էկրանին։ Կարճ ակնարկ այն մասին, թե ինչ է անում մեր թիմը կուլիսների հետևում։

Նկարահանում

Ամեն ինչ սկսվում է նկարահանումից։ Որակյալ պատկերներ ստանալու համար մենք մանրազնին ուսումնասիրում և ընտրում ենք նկարահանման վայրը՝ հաշվի առնելով եղանակը, բնակչության խտությունը և մի շարք այլ գործոններ:

Պատկերների տեղանշում

Պատկերները քարտեզի վրա ճիշտ տեղանշելու համար մենք օգտագործում ենք ավտոմեքենայի վրա ամրացված հատուկ տվիչների ազդանշանները, որոնք հավաքում են GPS արբանյակների տվյալներն ու չափում շարժման արագությունը և ուղղությունը: Ստացված տվյալներն օգնում են մեզ վերականգնել ավտոմեքենայի երթուղին և անհրաժեշտության դեպքում նույնիսկ փոխել պատկերների դիրքը և տեղանշումը:

360° լուսանկարների ստեղծում

Բացերից խուսափելու համար հարակից ֆոտոխցիկները նկարահանում են վրադրվող պատկերներ, այնուհետև լուսանկարները միացվում են իրար և ստացվում է 360 աստիճան շառավղով պատկեր: Միացված լուսանկարները մշակվում են հատուկ ալգորիթմի միջոցով, որի արդյունքում կրկնվող հատվածները հեռացվում են, և համայնապատկերն ընդունում է վերջնական ու առանց ընդհատումների տեսք:

360° լուսանկարների ստեղծման տեխնոլոգիան

Նկարահանող ավտոմեքենայի և շենքերի կամ այլ օբյեկտների միջև հեռավորությունը չափվում է մեքենայից դեպի օբյեկտներ արձակվող լազերների միջոցով։ Լազերային տվիչների ցուցանիշների հիման վրա ստեղծվում է աշխարհի եռաչափ մոդելը։ Երբ Street View-ում մկնիկի նշորդը տեղափոխում եք հեռավոր մի կետի վրա, այս մոդելն օգնում է ստանալ տվյալ վայրի լավագույն համայնապատկերը

Play silent looping video Pause silent looping video
Play silent looping video Pause silent looping video
Play silent looping video Pause silent looping video
Play silent looping video Pause silent looping video

Որտեղ ենք եղել

Քարտեզի վրա կապույտ գույնով նշված են այն վայրերը, որտեղ Street View-ն հասանելի է։ Մեծացրեք քարտեզը՝ մանրամասներ տեսնելու համար, կամ գտեք անհրաժեշտ վայրը Google Քարտեզներում։