Google-ի առաքելությունն է՝ օգնել ձեզ բացահայտել աշխարհը: Google Քարտեզներում հրապարակվում են այնպիսի պատկերներ, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս ուսումնասիրել ինչպես մոտակա վայրերը, այնպես էլ ողջ աշխարհը: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր լուսանկարները պարունակեն օգտակար տեղեկություններ և արտացոլեն մեր օգտատերերի հետաքրքրություններն ու բացահայտումները։
Street View-ի պատկերները կարող են ստեղծվել օգտատերերի կամ Google-ի կողմից: Յուրաքանչյուր պատկերի հետ ներկայացված հեղինակի անվան կամ պատկերակի միջոցով դուք կարող եք հասկանալ, թե ով է լուսանկարել այն: Օգտատիրոջ լուսանկարած և Google Քարտեզներում տեղադրված պատկերները տվյալ օգտատիրոջ սեփականությունն են (կամ այն անձի, ում նա փոխանցի իր հեղինակային իրավունքը):
Այս էջում ներկայացված են Google-ի սեփական Street View պատկերների հրապարակման կանոնները։ Օգտատերերի ստեղծած Street View պատկերների նկատմամբ գործող պահանջներին կարող եք ծանոթանալ Քարտեզներում օգտատերերի բովանդակության հրապարակման քաղաքականությանը.