Google Քարտեզների/Google Earth-ի օգտագործման լրացուցիչ պայմաններ
Վերջին անգամ փոփոխվել է 2022 թ․ հուլիսին
Google Քարտեզները/Google Earth-ն օգտագործելու համար դուք պետք է ընդունեք (1) Google-ի օգտագործման պայմանները և (2) Google Քարտեզների/Google Earth-ի օգտագործման այս լրացուցիչ պայմանները («Քարտեզների/Earth-ի լրացուցիչ պայմաններ»)։ Քարտեզների/Earth-ի լրացուցիչ պայմանները ներառում են Google Քարտեզների/Google Earth-ի և Google Քարտեզների/Google Earth-ի API-ների իրավական ծանուցումների հղումը։
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս փաստաթղթերը։ Միասին այս փաստաթղթերը հայտնի են որպես «Պայմաններ»։ Պայմաններում սահմանված է, թե մեր ծառայություններից օգտվելիս ինչ կարող եք ակնկալել մեզնից, և ինչ ենք մենք ակնկալում ձեզնից։
Եթե դուք ձեր ընկերության պրոֆիլը կառավարելու համար Google Քարտեզներում օգտագործում եք միայն վաճառողի գործառույթները, ապա այդ օգտագործման համար կկիրառվեն «Ընկերության պրոֆիլ Google-ում» ծառայության պայմանները, որոնք կարող եք գտնել այստեղ՝ https://support.google.com/business/answer/9292476։
Թեև այն այս Պայմանների մաս չէ, խորհուրդ ենք տալիս կարդալ մեր Գաղտնիության քաղաքականությունը՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես կարող եք թարմացնել, կառավարել, արտահանել և ջնջել ձեր տեղեկությունները։
Լիցենզիա։Քանի դեռ Դուք հետևում եք այս Պայմաններին, Google-ի օգտագործման պայմանները տրամադրում են Ձեզ լիցենզիա՝ օգտագործելու Google Քարտեզները/Google Earth-ը, ներառյալ այն գործառույթները, որոնք թույլ են տալիս Ձեզ՝
դիտել քարտեզները և ավելացնել նշումներ դրանց վերաբերյալ.
ստեղծել KML ֆայլեր և քարտեզների շերտեր, այդ թվում՝
հրապարակել բովանդակություն՝ նշելով, թե ում է այն պատկանում, համացանցում, տեսանյութերում և տպագրական նյութերում։
Թե ինչ գործողություններ Դուք կարող եք անել Google Քարտեզների/Google Earth-ի միջոցով, ավելի մանրամասն իմացեք Google Քարտեզների, Google Earth-ի և Street View-ի օգտագործումը կանոնակարգող էջում։
Արգելված գործողություններ։ Ձեր կողմից Բաժին 2-ի դրույթների պահպանումը Google Քարտեզների/Google Earth-ի օգտագործման Ձեր լիցենզիայի պայմանն է։ Google Քարտեզներից/Google Earth-ից օգտվելիս Դուք չեք կարող (կամ չեք կարող թույլ տալ Ձեր անունից գործող այլ անձանց)՝
տարածել կամ վաճառել Google Քարտեզների/Google Earth-ի որևէ մաս, ստեղծել նոր արտադրանք կամ ծառայություն Google Քարտեզների/Google Earth-ի հիման վրա (բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք օգտագործում եք Google Քարտեզների/Google Earth-ի API-ները՝ դրանց օգտագործման պայմանների) համաձայն).
պատճենել բովանդակությունը (եթե դա չի թույլատրվում Google Քարտեզների, Google Earth-ի և Street View-ի օգտագործումը կանոնակարգող դրույթներով կամ մտավոր սեփականության իրավունքի մասին գործող օրենքով, ներառյալ «արդար օգտագործում» նորմերով).
կատարել զանգվածային ներբեռնում կամ կազմակերպել տվյալների հոսք (կամ թույլ տալ այլ անձանց անել դա).
օգտագործել Google Քարտեզները/Google Earth-ը այլ քարտեզագրական տվյալներով ծառայություն կամ արտադրանք (այդ թվում՝ քարտեզագրական կամ երթուղիների տեղեկություններով տվյալների հավաքածուներ, ընկերությունների տվյալների շտեմարաններ, փոստացանկեր և հեռախոսային մարկետինգի ցանկեր) ստեղծելիս կամ լրացնելիս, եթե դրանք Google Քարտեզները/Google Earth-ը փոխարինող կամ նմանատիպ ծառայություններ են, կամ
օգտագործել Google Քարտեզների/Google Earth-ի որևէ մաս այլ մարդկանց արտադրանքների և ծառայությունների հետ նավիգացիայի ու ավտոմեքենաների ինքնավար կառավարման համակարգերում, բացառությամբ Google-ի որոշակի գործառույթների, ինչպիսին է Android Auto գործառույթը.
Իրական տվյալներ և ռիսկի ընդունում։ Google Քարտեզների/Google Earth-ի քարտեզագրման տվյալները, ճանապարհային երթևեկության և ուղղությունների մասին տեղեկությունները և այլ տեսակի բովանդակություն օգտագործելիս Դուք կարող եք հայտնաբերել, որ իրական տվյալները տարբերվում են քարտեզներում ներկայացված տեղեկություններից կամ բովանդակությունից, ուստի պետք է առաջնորդվեք ինքնուրույն դատողությամբ և օգտագործեք Google Քարտեզները/Google Earth-ը Ձեր սեփական ռիսկի ներքո։ Դուք լրիվ պատասխանատվություն եք կրում Ձեր գործողությունների և դրանց հետևանքների համար։
Ձեր Բովանդակությունը Google Քարտեզներում/Google Earth-ում։ Բովանդակությունը, որը դուք վերբեռնում, ուղարկում, պահում, փոխանցում կամ ստանում եք Google Քարտեզների/Google Earth-ի միջոցով, կարգավորվում է Google-ի Օգտագործման պայմաններով, ներառյալ լիցենզիայով, որը ներկայացված է «Ձեր բովանդակությունն օգտագործելու թույլտվություն» կոչվող բաժնում։ Եթե դուք Ֆրանսիայի ռեզիդենտ եք, Google Որոնման օգտագործման լրացուցիչ պայմանները կարգավորում են բովանդակությունը, որը հանրայնորեն հասանելի է «Google Որոնում» ծառայությունում։ Այնուամենայնիվ, միայն ձեր սարքում պահվող բովանդակությունը (օրինակ՝ համակարգչում պահված KML ֆայլերը) չի վերբեռնվում կամ ուղարկվում Google-ին, ուստի չի կարգավորվում նշված լիցենզիայով։
Պետական կազմակերպությունների օգտատերեր։ Եթե Դուք Google Քարտեզները/Google Earth-ը օգտագործում եք պետական մարմնի անունից, ապա Ձեր նկատմամբ կիրառվում են հետևյալ պայմանները.
Գործող օրենք։
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության մունիցիպալ ու պետական մարմինների նկատմամբ չի կիրառվում Google-ի օգտագործման պայմանների գործող օրենքին և տարածքային ընդդատությանը նվիրված բաժինը։
ԱՄՆ-ի դաշնային պետական կազմակերպությունների համար Google-ի օգտագործման պայմանների գործող օրենքին և տարածքային ընդդատությանը նվիրված բաժինն ամբողջովին փոխարինվում է հետևյալով.
«Այս պայմանները կարգավորվում, մեկնաբանվում և իրագործվում են Ամերիկային Միացյալ Նահանագների օրենքների համաձայն, բացառությամբ հակասող դրույթների։ Միայն դաշնային օրենսդրությամբ թույլատրված սահմաններում՝ (ա) կիրառելի դաշնային օրենքի բացակայության դեպքում կիրառվում են Կալիֆոռնիա նահանգի օրենքները (բացառությամբ Կալիֆոռնիայի օրենքների հակասող դրույթների), և (բ) Google Քարտեզների/Google Earth-ի այս պայմաններից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ լուծվում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա վարչական շրջանի դաշնային դատարաններում, և կողմերը ընդունում են այդ դատարանների անձի նկատմամբ իրավազորությունը»։
ԱՄՆ-ի կառավարության իրավունքների սահմանափակում։ Google Քարտեզների/Google Earth-ի ցանկացած տեսակի օգտագործումը և կիրառումը ԱՄՆ-ի դաշնային կառավարության անունից կամ վերջինիս նպատակներով կարգավորվում է Google Քարտեզների/Google Earth-ի իրավական ծանուցումների «ԱՄՆ-ի կառավարության իրավունքների սահմանափակում» բաժնով։